00:00:00

Կրակոց Արթիկում

16:32, 09 ապրիլ 2020 Իրավական

Արթիկի ոստիկանները Արթիկ քաղաքի Անկախության փողոցում գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ կրակոցի ձայն են լսել ու կատարվածի մանրամասները պարզելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել։ Նրանք Արթիկի Ազատության փողոցում հայտնաբերել են Արթիկում բնակվող 25-ամյա մի երիտասարդի։ Ոստիկանների տեղեկություններով՝ հենց նա էր կրակոց արձակել։ Դեպքի վայրում կրակված պարկուճ հայտնաբերվեց և առգրավվեց։ Երիտասարդը, իր «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ քրեական հետախույզներին ներկայացրեց գործարանային համարով գազային ատրճանակ։ Այն ևս առգրավվեց և ուղարկվեց փորձաքննության։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: https://www.youtube.com/watch?v=SLNWRed_qJI&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր