00:00:00

ՈւԵՖԱ-ն կարող է կրճատել Եվրո-2020-ը ընդունող քաղաքների թիվը

18:45, 09 ապրիլ 2020 Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը կարող է փոփոխությունների ենթարկվել, հայտնում է Daily Mail-ը: ՈւԵՖԱ-ն քննարկում է Եվրո-2020-ը ընդունող քաղաքների թիվը կրճատելու հարցը, քանի որ այն ստադիոններում, որտեղ պետք է տեղի ունենային Եվրոպայի առաջնության հանդիպումները, 2021 թվականի ամռանը նախատեսված են անցկացնել այլ՝ ոչ ֆուտբոլային առաջնություններ: Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը նախատեսված էր անցկացնել այս տարվա հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ Եվրոպայի 12 քաղաքում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարը 1 տարով հետաձգվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր