00:00:00

Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ

13:24, 09 ապրիլ 2020 Իրավական

Երեկ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատված Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին Tert.am- ի հետ զրույցում ասաց Հակոբ Ճաղարյանի տիկինը։ «Հրավիրվել է ԱԱԾ, դեռ չի ներկայացել։ Ազգային անվտանգության ծառայություն հրավիրվել է ավիացիոն հարցերի անվտանգության շուրջ զրուցելու»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանի ազատման որոշման հրապարակումից հետո երեկ վերջինս ֆեյսբուքյան գրառում էր արել, որում նշել էր, որ պաշտոնից ազատվելու պատճառը քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, ապապետական մոտեցումներն են: «Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել`«սեփական դիմումի համաձայն»: Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները: Նախորդ շաբաթ օրը` ապրիլի 4-ին, ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ` - հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման, - հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները, - և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը»,- գրել էր նա: Հակոբ Ճաղարյանը նաև շեշտել էր, որ պաշտոնից հրաժարվելու որոշումն իրենն է: «Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից: Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»,- գրել էր նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր