00:00:00

ՔԿՀ-ներից դատարան յուրաքանչյուր մեքենայով տեղափոխվում է միայն մեկ անձ. մեքենան ախտահանվում է. ոստիկանություն

16:35, 08 ապրիլ 2020 Իրավական

Երկրում համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ազատազրկված անձանց իրավունքներն ու վերջիններիս առնչվող ցանկացած հարց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) մշտական ուշադրության կենտրոնում է: Այս անգամ Խումբը դիմել է ՀՀ Ոստիկանություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ազատազրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկներից դատարան տեղափոխությունների և արտակարգ պայմաններում պահանջվող սանիտարահիգիենիկ նորմերի պահպանության վերաբերյալ: Խմբի պաշտոնական հարցմանը ի պատասխան՝ ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ՝ «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման և ՀՀ Պարետի որոշումների պահանջները՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատությունից զրկված անձանց տեղափոխող մեքենաները յուրաքանչյուր երթից առաջ ախտահանվում են սանիտարահիգիենիկ նյութերով, իսկ ուղեկցող դասակի անձնակազմը ապահովված է ախտահանիչ նյութերով և անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով և ձեռնոցներով։ Յուրաքանչյուր երթի ժամանակ տեղափոխվում է 1 ազատությունից զրկված անձ՝ մեքենայում անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով: Ազատությունից զրկված անձանց տեղափոխելու ընթացքում վերջիններիս քրեակատարողական հիմնարկների կողմից տրամադրվել են պաշտպանիչ միջոցներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր