00:00:00

Արթիկում կեսգիշերին հրկիզել են «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրենի՝ «գոլդ» համարանիշներով Range Rover-ը

15:55, 08 ապրիլ 2020 Իրավական

Շիրակի մարզում ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում դեռեւս անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Արթիկ քաղաքում հրկիզել են Արթիկ քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Խաչիկ Ա-ին պատկանող Range Rover մակնիշի 55 MԼ 555 համարանիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան հրկիզվել է Խաչիկ Ա-ի տան բակում, ինչի հետեւանքով նրան պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս։ Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ հրդեհի պատճառները պարզելու նպատակով փորձաքննություն է նշանակվել; Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Խաչիկ Ա-ն Արթիկում հայտնի է «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր