00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 42 հանցագործություն. թմրանյութ, անառակաբարո գործողություններ, ծեծ

12:37, 08 ապրիլ 2020 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, ծեծի՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, անառակաբարո գործողություններ կատարելու ու պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 12, և սպանության փորձի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր