00:00:00

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել.hetq.am

20:27, 07 ապրիլ 2020 Տեսանյութեր

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի արտադրության պետ Հովհաննես Խաչատրյանն ասում է, որ մոդուլի կառուցման աշխատանքները կատարած «Արտկոն» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանը հրաժարվում է վճարել աշխատակիցների աշխատավարձերը:
Մարտի 18-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակեց՝ տեղեկացնելով, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում «լայն թափով ընթանում են» մոդուլային ընդունարանի կառուցման աշխատանքները, և 3-4 օրում կառուցվել է 40 նոր պալատ: Երկու շաբաթ անց՝ ապրիլի 2-ին, նախարարը տեսանյութ հրապարակեց և հայտնեց, որ 10 օրում կառուցված 42 սպասասենյակ ունեցող մոդուլը պատրաստ է իրենց ախտորոշմանը սպասող քաղաքացիներին ընդունել: Ըստ նրա` ապրիլի 6-ի դրությամբ ինքը պետք է ստանա 400 հազար դրամ գումար:
Հովհաննես Խաչատրյանի խոսքով՝ «Արտկոն» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ հարաբերությունները միշտ էլ լարված են եղել, և նա անհարգալից է վերաբերվել աշխատակիցներին: «Արտկոն» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փետրվար ամսվա աշխատավարձերը տրվել են, իսկ մարտ ամսվանը կտրվի մինչև ապրիլի 15-ը: «Հովհաննեսի հետ հակասություն կա, թող խնդիրը ինքն իր մեջ ման գա: Մենք իրան ընդունել էինք որպես ցեխի վարիչ, չհամապատասխանեց պահանջներին: Ես փորձեցի իրեն օգնել: Մենք նոր սարք էինք ձեռք բերել՝ պլազմայով կտրող, ասեցի՝ փորձի ծրագրավորող դառնաս: Հետո սկսեց իրա պահանջները թելադրել, ու որոշեցինք հրաժարվել ծառայություններից: Ինքը փորձնական շրջանում ա եղել: Նա չի համապատասխանել իր ներկայացրածին, կոլեկտիվի հետ չկարողացավ լեզու գտնել, այդ պատճառով մենք նրանից հրաժարվեցինք»,- ասաց Դավիթ Ղազարյանը: «Արտկոն» ՓԲԸ-ի տնօրենի խոսքով՝ աշխատավարձերը ժամանակին վճարվում են: Հարցին, թե այդ դեպքում ինչու է ընկերության աշխատակիցը դժգոհում, Դավիթ Ղազարյանն ասաց. «Մի մարդու վրա, որ ուզենաք կեղտ ման գալ, միշտ էլ կփորձեք ճարել: Ես իրան ասել եմ, որ օրենքի սահմաններում բոլոր հարցերը կլուծեմ, մինչև ամսի 15-ը կվճարեմ, իսկ ինքն ասում ա՝ հենց հիմա վճարի: Այսպես թե այնպես, գումարը վճարելու ենք»: Հովհաննես Խաչատրյանն էլ պնդում է, որ Դավիթ Ղազարյանը չի ասել, թե մինչև ամսի 15-ը աշխատավարձերը տալու է, նշում է, որ երբ փետրվարի աշխատավարձի համար կրկին դիմել է, ստացել է այսպիսի պատասխան. «Ինչ եք արել, որ աշխատավարձ եք ուզում»: Լրացում / 15:55 Հոդվածի հրապարակումից հետո առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է։ «Աշխատանքներն ավարտվել են, և ներկայումս ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ բացասական տարբերությամբ»,- նշել է Ալինա Նիկողոսյանը։
Լուսանկարները՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/828641934326285/?v=828641934326285

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31