Այս մասին հայտնում է Սերիա Ա-ի մամուլի ծառայությունը: Աշխատավարձերի կրճատումը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Բոլոր ֆուտբոլիստների աշխավարձի 1/3-ը կկրճատվի, եթե Սերիա Ա-ի մրցաշրջանի մյուս հատվածը չկայանա: Իսկ եթե վերսկսվի մրցաշարը, ապա կկրճատվի միայն 1/6 մասը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջնությունը կվերսկսվի միայն մեկ դեպքում՝ կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո: Իտալիայի Սերիա Ա-ն դադարեց մարտի 13-ին: Մինչ այդ խաղարկվել էր միայն 26 տուր:
Այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հանդես էր եկել հայտարարությամբ և շեշտել, որ եթե պահանջվի, ապա առաջնության մյուս հատվածը կխաղարկվի աշնանը: Ըստ ֆեդերացիայի նախագահի, իրավիճակից դուրս գալը բարդ խնդիր է, բայց ամեն ինչ արվում է մրցաշրջանն ավարտելու համար: