00:00:00

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր

19:40, 06 ապրիլ 2020 Իրավական

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 3-ին այցելել է հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր: Ինչպես տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից, զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետեւել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր