00:00:00

Վիրուսաբանը նշել է, թե որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА Новости

03:57, 06 ապրիլ 2020 Տեսանյութեր

Ամռան գալուն զուգահեռ կարելի է կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազում ակնկալել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սանկտ-Պետերբուրգի Պաստերի անվան միկրոբիոլոգիայի և համաճարակաբանության ԳՀԻ-ի փոխտնօրեն Ալեքսանդր Սեմյոնովը` России 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում: https://www.youtube.com/watch?v=2opZ3o6BrE8&feature=emb_title   «Կորոնավիրուսը որոշ ժամանակ ապրում է շրջակա միջավայրում, սակայն ոչ հավերժ: Վիրուսի տարածման համար բարենպաստ ջերմաստիճանը մոտավորապես 5-12 աստիճան տաքությունն է՝ ըստ Ցելսիուսի»,- ասել է մասնագետը: Բժշկի խոսքով՝ չոր շոգը չի նպաստում COVID-19-ի տարածմանը: Սակայն Սեմյոնովն ընդգծել է, որ ներկա պահին առկա տվյալները դեռևս բավարար չեն այդ ենթադրությունը ստուգելու համար:
Վերջին տվյալներով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 1 254 352 մարդ, մահացել՝ 68 178-ը: Ակտիվ վարակակիր են 928 930-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր