00:00:00

Ըմբշամարտի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը կկայանան 2021 թվականին

15:00, 05 ապրիլ 2020 Սպորտ

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը կանցկացնի 2021 թվականին: Այս մասին գրում է TASS-ը: Բոլոր այն մրցաշարերը, որոնք պետք է կայանային այս տարի մինչև կորոնավիրուսի պանդեմիան, կկայանան 2021 թվականին: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար ըմբիշներին մնացել էր երկու մրցաշար` մարտին և ապրիլի, համապատասխանաբար Բուդապեշտում և Սոֆիայում: Մինչ այս Հայաստանն ըմբշամարտից ունի միայն երկու ուղեգիր: 97 կգ քաշում Արթուր Ալեքսանյանը և 77 կգ քաշում Կարապետ Չալյանը: Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր