00:00:00

Սոթքում 12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

18:19, 03 ապրիլ 2020 Իրավական

2020 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 11:15-ին, «Վարդենիսի hիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի՝ 2007թ. ծնված անչափահաս բնակիչը հայտնաբերվել է իրենց առանձնատան հարակից անասնագոմի մուտքի մոտ՝ հակի թելից կախված: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր