00:00:00

Առողջ ապրելակերպը` կորոնավիրուսը սատկացնող միջոց. Խաչիկ Ասրյան

06:21, 31 մարտ 2020 Բլոգ

Խաչիկ Ասրյան. Առողջ ապրելակերպը` Կորոնավիրուսը սատկացնող միջոց Ընտանիքապա՛շտ Հայեր
Ձեզնից յուրաքանչյուրի առողջությունը և անվտանգությունը գերարժեք է, քանզի ամեն Հայ մի մասն է Հայաստան աշխարհի և Հայոց պատմության։ Հայն ունի հարուստ անցյալ, որը լցված է պայքարով և արյամբ, բայց և այնպես՝ հաղթանակով թագադրված։ Անհայտ հանգամանքներում ձևավորված և աշխարհով մեկ տարածված COVID-19-ը՝ Կորոնավիրուս ասվածը, չի կարող մեզ՝ հայերիս ընկճել։ Վստա՛հ եղեք, որ ցանկացած վիրուսի դեմ հնարավոր է պայքարել, եթե առողջ ես, իսկ առողջ լինելու համար պետք է վարել առողջ ապրելակերպ, ինչի մեջ մտնում են ամենօրյա պարտադիր մարզումներն ու ճիշտ սննդակարգը։ Աստծո յուրաքանչյուր օրը, առավոտյան սառը ջրով լվացվելուց հետո, 15-30 րոպե տրամադրեք մարզումներին՝ արագ քայլ, թեթև վազք, նախավարժանք, ձգումներ, կքանստում, պրես։ Հետևե՛ք Ձեր սննդակարգին և ունեցե՛ք սնվելու հստակ ռեժիմ, հրաժարվե՛ք ծխախոտից, ոգելից խմիչքներից և ավելի առողջ կլինեք։ «Ընդդեմ Կորոնավիրուսի՝ առողջ ապրելակերպով» «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր