00:00:00

18-ամյա աղջկան այս գիշեր առեւանգել են. վթարից մահացել են նրա տատն ու հոր ընկերը․ նոր մանրամասներ

17:03, 27 փետրվար 2018 Պատահարներ

Այս գիշեր Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի ուղեւորները շտապել են իրենց առեւանգված աղջկա ետեւից, գրում է armtimes.com-ը: Վթարը տեղի է ունեցել ժամը 04:00-ի սահմաններում. Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 40-ամյա Աղասի Գեւորգյանը իր վարած Ford մակնիշի 55 AM 755 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին եւ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Վթարի հետեւանքով վարորդի մայրը՝ 69-ամյա Ջուլիետա Գեւորգյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորներ, վարորդի մտերիմ ընկեր, 42-ամյա Սարգիս Ֆիդանյանը, վարորդի կինը՝ 37-ամյա Լալա Կիրակոսյանն ու վարորդ Աղասի Գեւորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Սարգիս Ֆիդանյանն ավելի ուշ գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է: Մեր տեղեկություններով, երեկ առեւանգել են վարորդի՝ Աղասի Գեւորգյանի 18-ամյա դստերը: Նրա մայրը՝ Լիլիա Կիրակոսյանը, ժամը 03:25-ի սահմաններում ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին եւ հայտնել, որ Մերսեդես մակնիշի կապույտ գույնի մեքենայով փախցրել են իր աղջկան: Պարզվել է, որ առեւանգողը եղել է Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ է, որը ամուսնության նպատակով առեւանգել է 18-ամյա աղջկան: Աղջկա ընտանիքն էլ մեքենայով շտապել է նշված գյուղ, որտեղ եւ գտնվել է իրենց առեւանգված աղջիկը, սակայն ճանապարհին վթարի ենթարկվել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին ահազանգի մասին մեր տեղեկությունները, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին: Այս պահին հայտնի չէ, թե աղջիկը ճանաչե՞լ է իրեն առեւանգողին, թե՞ ոչ: Տեղեկացանք, որ վարորդ Աղասի Գեւորգյանը 4 երեխա ունի, իսկ նրա ընկերը՝ Սարգիս Ֆիդանյանը, որը վթարի հետեւանքով մահացել է, երկու ամիս առաջ էր ամուսնացել: Աղասի Գեւորգյանի առեւանգված աղջիկը նոր էր ավարտել դպրոցը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր