Կորոնավիրուսից մահացել է Քոնոր Մաքգրեգորի մորաքույրը: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Մաքգրեգորը, Ինստագրամի իր էջում:
«Ես պատրաստվում էի ուղիղ եթերի, երբ ինձ զանգահարեցին և տեղեկացրեցին, որ մահացել է իմ սիրելի մորաքույր Էննը: Ես չկարողացա էլ դուրս գալ եթեր, իմ խեղճ մորաքույր…. Այդ հիմար վիրուսը… Ի՞նչ է կատարվում աշխարհում», – գրել է Մաքգրեգորը:Նա նաև նշել է, որ այն, ինչ մենք ձեռք ենք բերում «բնության այս գրոհից», դարձնում է մեզ ավելի ուժեղ: Մաքգրեգորը նաև հորդորել է բոլորին հետևել հիգիենային, լինել զգոն և ուշադիր, հոգատարություն ցուցաբերել միմյանց հանդեպ: