00:00:00

Արտերկրում բնակվող քաղաքացիներն իրենց օգնությունն են առաջարկում կուրթանցի Մեխակ Առաքելյանին

15:23, 11 մարտ 2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր օգնական Անուշ Դավթյանի հետ ուղևորվում է Լոռու մարզի Կուրթան գյուղ՝ այցելելու այնտեղ բնակվող Մեխակ Առաքելյանին և նրա ընտանիքին: Ս. Փաշինյանն այս մասին հայտնեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութի միջոցով: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ այդ ընտանիքի համար լավ լուրեր ունի: «Արտերկրում բնակվող մի քանի քաղաքացի խնդրել է ինձ այցելել կուրթանցի Մեխակ Առաքելյանի ընտանիքին և հայտնել նրանց, որ իրենք պատրաստակամ են օգնել՝ լուծել նրանց խնդիրները: Արտերկրում բնակվողները նմանատիպ որոշում են կայացրել, երբ մամուլից տեղեկացել են կուրթանցի այդ տղամարդու առողջական խնդիրների մասին»,- նշեց Սիփան Փաշինյանը և հավելեց, որ շահարկումներից խուսափելու համար (քանի որ այս պահին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթաց է) այս ամենի մասին մանրամասն տեղեկություններ չի հայտնի: Նա խոստացավ, որ հանրային հետաքրքրության դեպքում մանրամասները կներկայացնի ապրիլի 5-ից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր