00:00:00

Գյումրիում այսօր տեղի է ունեցել ծեծից մահացած կնոջ հուղարկավորությունը․ հարազատները չեն մասնակցել

14:48, 11 մարտ 2020

Գյումրիում այսօր տեղի է ունեցել մարտի 5-ին իր տանը ծեծից մահացած կնոջ  հուղարկավորությունը։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիի Տեքստիլ թաղամասում իրենց տանը ծեծի էին ենթարկվել մայր ու դուստր։ Դրա հետևանքով մայրը մահացել է, իսկ 12 տարեկան աղջիկը բազմաթիվ ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում։ Նույն տնից ծեծի ենթարկվելու կասկածանքով բերման է ենթարկվել եւ ձերբակալվել 28-ամյա ընկերը։ Հարազատները հրաժարվել են երեխայի խնամակալությունը ստանձնել։ Այսօր նրանք ներկա չեն եղել նաև հուղարկավորությանը: Կնոջ հուղարկավորությունը կազմակերպել է Գյումրիի քաղաքապետարանը։ Ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, Գյումրիի քաղաքապետն ու Շիրակի մարզպետը։ Կնոջը հուղարկավորել են իր ծնողների գերեզմանատանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր