00:00:00

Զարուհի Բաթոյանի քույրը պետության հաշվին մեկնել է ԱՄՆ

23:44, 10 մարտ 2020

Կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է վարչապետի կողմից ստորագրված մի որոշում, որի համաձայն 2020 թվականի մարտի 8-15-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորք և Վաշինգտոն քաղաքներ է գործուղվելու կառավարական մի պատվիրակություն, որի կազմում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նրա ռեֆերենտ Անի Ավետիսյանը, աշխատանքի եւ սոցալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Ազգային ժողովի պատգամավոր Սոնա Ղազարյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված է նաեւ Սյուզաննա Բաթոյանը: Վարչապետի որոշումից տեղեկանում ենք, որ Սյուզաննա Բաթոյանի ԱՄՆ գործուղման ծախսերը՝ օրապահիկ, գիշերակաց եւ ճանապարահածախս, հոգացել են ՀՀ պետական բյուջեի հաշվին: Սյուզաննա Բաթոյանը, որը պատվիրակության կազմում ներկայացված է Սոցապնախարարի օգնական, Զարուհի Բաթոյանի քույրն է: Նշյալ փաստաթղթի համաձայն՝ նա ԱՄՆ-ում լինելու է մարտի հինգից մինչ մարտի տասը: Սոցապնախարարությունից չհերքեցին, որ Զարուհի Բաթոյանն եւ Սյուզաննա Բաթոյանը քույրեր են: Միաժամանակ տեղեկացրեցին, որ նա նախարարությունում օգնականի պաշտոն չի զբաղեցնում՝ պարզապես ուղեկցում է Զարուհի Բաթոյանին՝ անձնական օգնականի կարգավիճակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր