00:00:00

Վարչապետ լինելով ՝ ավելի հեշտ էր սլաքները հետ ուղղել մարդուն և ասել, որ աղքատությունը ինքը պետք է հանի իր ուղեղից. տեսնես ե՞րբ ՀՀ-ն դադարեց լինել սոցիալական պետություն. Դ. Խաժակյան

23:55, 10 մարտ 2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կուրթան գյուղում վարչապետից հանդիմանություն ստացած 34-ամյա Մեխակ Առաքելյանին: Նա մասնավորապես նշել է, որ դիտել է վերջինիս վերաբերյալ պատրաստված տեսանյութն ու նաև Փաշինյանի ամոթանքը ու կրկին այն խրճիթը, որում ապրում էր տեսանելիորեն անապահով ընտանիքը։ Նա մասնավորապես նշել է, որ այժմ մարդիկ այժմ պոպուլիզմի և դիլետանտիզմի ճիրաններում են: «Երբ մեզ դիմում են այսպիսի պայմաններում ապրող մարդիկ, նվազագույնը փորձում ենք հասկանալ, թե սոցիալական աջակցության ո՞ր ծրագիրը կարող է օգնել։ Փաստորեն ավելի հեշտ է (վարչապետ լինելով հանդերձ) սլաքները հետ ուղղել մարդուն՝ ասել, որ աղքատությունը ինքը պետք է հանի իր ուղեղից։ Տեսնես այդ ե՞րբ Հայաստանի Հանրապետությունը դադարեց լինել սոցիալական պետություն։ Իրավականն իմացանք երբ դադարեց, սոցիալականն անակնկալ էր»,- գրել է Խաժակյանը և հավելել, որ նպատակ չունի շահարկելու Փաշինյանի պահվածքը, դա ոչ իր վարկանիշի, ոչ էլ մոտեցումների վրա է ազդելու, բայց չի հասկանում նաև, թե ինչպես կարելի էր չապրումակցել այդ մարդուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր