00:00:00

Վարչապետը կարմիր գծեր չունի, ընտանիք մտնելու տաբուներ չունի, կաշկանդված չէ «զավակը ծնողի արածի համար պատասխանատու չէ և հակառակը» քրիստոնեական արժեհամակարգով. Միհրան Հակոբյան

23:16, 10 մարտ 2020

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի հոր վերաբերյալ մամուլում տարածված լուրերին առ այն, որ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ գործն առնչվում է մոտ 10 տարի առաջ տրված փոխառությանը և դրան հետևած սնանկության գործընթացին:
«Սկզբում թվում էր, թե Արթուր Դանիելյանի հայրիկի հետ կապված պատմությունն ընդամենը պողոսների վարչապետի փոքրոգությունների և քինախնդրության հերթական դրսևորումներից է: Որովհետև մի տեսակ արդեն սովորական է դարձել, որ պողոսների վարչապետը կարմիր գծեր չունի, ընտանիք մտնելու տաբուներ չունի, կաշկանդված չէ «զավակը ծնողի արածի համար պատասխանատու չէ և հակառակը» քրիստոնեական արժեհամակարգով»,- գրել է Հակոբյանը և հավելել, որ իրական պատճառն այլ է. ադեկվադներին չեզոքացնելու, լռեցնելու համար շուրջ 2 տարի վարչապետն ամեն ինչ արել է և Արթուր Դանիելյանի վրա ոչ մի կոմպրոմատ չի գտել:
«Նույնիսկ իմ վրա ինչ-որ նախնադարյան կորած համակարգիչ «գտավ»: Արթուրի վրա դա էլ չի գտել, և 10 տարի առաջվա ինչ-որ ֆինանսական վեճի «գործով» առողջական խնդիրներ ունեցող հոր անձնագիրը վերցնելով ու արտասահմանում բուժումը շարունակելու հնարավորությունից զրկելով՝ պողոսների վարչապետը փորձում է լռեցնել ու քաղաքական պասիվության մղել Ռոբերտ Դանիելյանի որդուն՝ Արթուրին»,- գրել է Հակոբյանը և հավելել, որ արդարությունը հաղթելու է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր