00:00:00

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այնտեղ բնակվող ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

21:02, 10 մարտ 2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է այնտեղ ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ եւ տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի եւ գտնվելու վայրի մասին։ Այս մասին դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է արել։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի´ հայրենակիցներ, Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ եւ տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի եւ գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։ Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ դեսպանության ֆեյսբուքյան էջի միջոցով։ Տեղեկացնում ենք նաեւ, որ նման տեղեկատվության տրամադրումը որեւէ պարտավորություն չի առաջացնում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր