00:00:00

Այսօր զոհված զինծառայողն ընդամենը մի քանի օրվա ծառայող էր

19:40, 10 մարտ 2020

Այսօր հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանն ընդամենը երեք օր է, ինչ պայմանագրային զինծառայության էր անցել, գրում է factor.am-ը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Փոքր Վեդիի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանը: Զոհրաբ Սիանոսյանը բնակվում էր Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում՝ ընտանիքի հետ: Ամուսնացած էր, երկու անչափահաս դուստր ուներ: «Մի երեք-չորս օրվա ծառայող էր, մինչ այդ բանվորությամբ էր վաստակում»,- ասաց գյուղապետը: factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր