00:00:00

Արմեն Թավադյանի գործով նիստը հետաձգվել է

19:14, 10 մարտ 2020

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատական նիստը հետաձգվել է, հայտնում է  factor.am-ը։ Դատարանը պետք է քններ խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը։ Քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կշարունակվի մարտի 11-ին՝ 16:00-ից: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թավադյանը մասնակցել է դռնփակ դատական նիստին: «Այսօրվա նիստը հետաձգվեց, որպեսզի դատախազը հասցնի կարծիք հայտնել նոր հանգամանքների մասին, որոնք նախաքննական գաղտնիք են, հիմա չենք կարող ասել: Մենք կներկայացնենք այդ նոր հանգամանքները»,- նշել է Օրբելյանը: Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:  factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր