00:00:00

Սպանդանոցները պետք է ունենան որակյալ մասնագետներ

19:06, 10 մարտ 2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ սկսվելու են սպանդանոցների 100 անասնաբույժ-փորձագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելու համար տվյալ մասնագետի գիտելիքների ու հմտությունների համապատասխան մակարդակը: Ուսուցումները կիրականացվեն «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցկացնող անասնաբույժ-մասնագետների վերապատրստման ընթացակարգերի մշակման աշխատանքային խմբի վերջին երկու օրերի քննարկումների նպատակն էր հստակեցնել քայլերը, սահմանել աշխատանքի շրջանակները, մանրամասնել, թե ելակետային ինչ գիտելիքներ ու հմտություններ են պետք է ունենա սպանդանոցի անասնաբույժ-փորձագետը:  Ներկայացնելով առկա խնդիրներն այս որորտում՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Շատվորյանը նշել է, որ իրենց նպատակն է սահմանել դասընթացների պահանջները, որակավորման չափանիշներն ու այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են սպանդանոցային մորթը ճիշտ կազմակերպելու համար: Խմբի քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:  Գեորգի Ավետիսյանը հորդորել է խնդրին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, քանի որ անասնաբույժ-մասնագետի գործողություններից ու պրոֆեսիոնալիզմից է կախված լինելու մեր երկրի բնակչության առողջությունը: Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը մշակելու է անասնաբույժների լիցենզավորման ծրագիր, որը կխթանի ոլորտը, իսկ այս վերապատրաստման դասընթացները անսանաբույժների համար բավարար գիտելիքներ ստանալու և որակավորման պակասը լրացնելու լավ առիթ կարող է լինել:  Քննարկումների ընթացքում վեր են հանվել դասընթացները կազմակերպելու խնդրահարույց կետերը և դրանց հնարավոր լուծումները, Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ փորձագետ Ծովինար Մելքոմ Մելքոմյանը ներկայացրել է հնարավոր հերթական քայլերի ընդհանուր նկարագիրն ու ընթացակարգերը:  Աշխատանքային խումբը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ Տեսչական մարմնից, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ից, Առողջապահության նախարարությունից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություններից, ինչպես նաև համայնքներն ու սպանդանոցները սպասարկող անասնաբույժներ, որոշել է դասընթացների ժամանակացույցը կազմել այնպես, որ հուլիսի 1-ին, երբ կմեկնարկի սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը, գործող բոլոր սպանդանոցներն ունենան որակյալ ու հմուտ անասնաբույժ-փորձագետներ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր