00:00:00

«Մուլտի Մոթորս»-ի և «Քինգ Լոնգ»-ի նորաբաց ավտոսրահի մեքենաներն անցել են առաջին թեստ-դրայվը

18:30, 10 մարտ 2020

«Մուլտի Մոթորս» և չինական հայտնի «Քինգ Լոնգ» ավտոմոբիլաշինական ընկերությունների գործակցությամբ օրեր առաջ բացված ավտոսրահի մեքենաներն առաջին թեստ-դրայվն են անցել: «Քինգ Լոնգ» մակնիշի էլեկտրական, դիզելային և գազային շարժիչով ավտոբուսները, ինչպես նաև ՖԱՕ մակնիշի էլեկտրամոբիլները ավտոսրահի տարածքից ուղևորվել են դեպի Հանրապետության հրապարակ՝ այդ ընթացքում անցնելով մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ամենաբանուկ հատվածներով: Ավտոշքերթն ավարտվել է հաջողությամբ՝ արդարացնելով մասնագետների բոլոր սպասելիքները: «Քինգ Լոնգ» ավտոսրահում ներկայացված ավտոմեքենաները էկոլոգիապես մաքուր են, որակյալ, հարմարավետ և շահավետ: https://www.youtube.com/watch?v=hEuk4-ELtD8&fbclid=IwAR0SMsLHkAk_H-qHy7fyxEvFCko5zPgfkmPtbIxWMHmenob27qOCo7pk2VA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր