00:00:00

Մենք քաղաքական հակառակորդ չենք, մյուս բևեռ չենք, հորդորում ենք կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա․ «Ոչ»-ի քարոզչության կողմ

18:22, 10 մարտ 2020

«Ոչ»-ի քարոզչության կողմը հայտարարություն է տարածել՝ Նիկոլ Փաշինյանին կոչ անելով կենտրոնանալ «Այո»-ի քարոզարշավի վրա, քանի որ իրենք քաղաքական հակառակորդ չեն։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Չենք ուզում մտածել, որ մեր «հանցավոր» էության հրապարակային քննարկումը «Այո»-ի կողմից բովանդակային ասելիքի պակասի արդյունք է: Հորդորում ենք «Այո»-ի քարոզչական առաջնորդներին թողնել մեզ հրապարակային բանավեճի տանելու անիմաստ ջանքերը և կենտրոնանալ «Այո»-ի քարոզի վրա: Մենք քաղաքական հակառակորդ չենք։ Մենք մյուս բևեռ չենք։ Մենք քաղաքացիական նախաձեռնությամբ միավորված իրավաբաններ ենք, որոնք արձանագրում և արձանագրելու են քարոզարշավի բոլոր խախտումները և հրապարակելու են դրանք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր