00:00:00

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

17:44, 10 մարտ 2020

Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված աշխատանքները և պլանավորված միջոցառումների հետագա ընթացքը, ներկայացվել առաջարկություններ համագործակցության շրջանակում նոր նախաձեռնությունների ուղղությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հետ կապված, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր