00:00:00

«Ամերիա» ՓԲ ընկերության իրականացրած հետազոտությունը ուղղորդիչ կարող է լինել մեր գործողություններում. Էկոնոմիկայի փոխնախարար

16:15, 10 մարտ 2020

«Ամերիա» ՓԲ ընկերության իրականացրած հետազոտությունը տարբերվում է դասական վիճակագրությունից։ Սրանից շատ բան կարող ենք իմանալ և այն ուղղորդիչ կարող է լինել մեր գործողություններում, «Ամերիա» ՓԲ ընկերության իրականացրած Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտության շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը: «Այն, որ ՓՄՁ-ները որոշակի սպասողական դիրքում են, հնարավոր է, և կարծում եմ, որ այդ սպասողական դիրքն այս տարվա ընթացքում կկարողանանք ամբողջությամբ փարատել և ուղղորդել դեպի ներդրումների՝ մեր աջակցության և իրազեկման ծրագրերով», - ասաց էկոնոմիկայի փոխնախարարը։
Նա ասաց, որ այս տարվա ընթացքում ակնկալում են տարեկան 6 տոկոս արտադրողականության աճ։ «Այսօր 1 աշխատակցի առումով մոտ 8 մլն դրամ է արտադրողականությունը, մեր հնգամյա պլանի արդյունքում ակնկալում ենք հասնել 12 մլն դրամի։ Թիրախավորում ենք ոչ թե ՓՄՁ-ների քանակական, այլ՝ որակական աճը», - ասաց Նաիրա Մարգարյանը։ «Ամերիա» ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները: Աշխատանքը կատարվել է 2019թ. տեղեկատվության հիման վրա և բացառիկ է` ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաև փորձագիտական գնահատումներով: Նշենք, որ «Ամերիա» ՓԲԸ կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ. առաջինն իրականացվել է 2013թ.: Աշխատանքները հիմնված են ինչպես երկրորդային (առկա հրապարակումներ և տեղեկատվություն), այնպես էլ առաջնային տվյալների՝ «Ամերիա» ՓԲԸ կողմից նախաձեռնած ՓՄՁ ոլորտի հետազոտության արդյունքների վրա: Առանձնակի ուշադրություն է դարձվել նաև այլ երկրներում նույն ոլորտի զարգացումների հետ համադիրներին: Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր