00:00:00

Կորոնավիրուսի պանդեմիայի ռիսկը իրատեսական է. ԱՀԿ

15:10, 10 մարտ 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի ռիսկը դարձել է իրատեսական։ «Ներկայումս նոր տիպի կորոնավիրուսը այնքան շատ երկրներում է տարածվել, որ պանդեմիայի հայտարարումը լիովին իրատեսական է։ Սակայն սա կլինի առաջին պանդեմիան պատմության մեջ, որը հնարավոր կլինի վերահսկել»,- ասված է ԱՀԿ ղեկավարի հայտարարության մեջ։ Պանդեմիա են անվանում այն հիվանդությունը, որը ստանում է զանգվածային բնույթ, վարակում է բնակչության զգալի հատվածին եւ տարածվում է երկրի ողջ տարածքում, հարեւան երկրներում, կամ աշխարհի շատ երկրներում։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը 111 հազար է, մահացությունը 3,8 հազար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր