00:00:00

«Ասում են՝ կառավարությունը արեւմտամետ է, հետո վազում են Եվրոպայի միջանցքներում սկսում են աղիողորմ լացել». վարչապետ

13:53, 10 մարտ 2020

Նախկիններն ասում են՝ էս կառավարությունը մեր ազգային արժեքների դեմ է, պրոարեւմտյան է, պրոեվրոպական է. իրենք սա ասում են, հետո վազում են Եվրոպայի միջանցքներում սկսում են աղիողորմ լացել, թե բա մեզ ճնշում են Հայաստանում: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Մեղրիում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչի՞ եք գնացել եվրոպացիներին դիմել, եկեք ձեր ժողովրդին ասեք, ասեք՝ մեզ ճնշում են: Հլա դուրս եկեք ժողովրդին ասեք՝ մեզ ճնշում են: Ընդհակառակը, այսօր մեզ ժողովուրդը քննադատում է, ասում է՝ դրանց հետ շատ եք նեյնիմ-նեյնիմ անում»,-ասաց նա:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր