00:00:00

Սրտի վիրահատության ենթարկված 4,5-ամյա Անգելինան հետվիրահատական բարդ շրջանում է. այցելել է նախարարը

13:23, 10 մարտ 2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր առավոտյան այցելել է Նորք-Մարաշ ԲԿ՝ ծանոթանալու նախօրեին վիրահատված փոքրիկ Անգելինայի առողջական վիճակին և կատարված միջամտության մանրամասներին։ Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ վիրահատող բժիշկները ներկայացրել են այս իրապես ունիկալ և բարդ վիրահատության ընթացքը և այլ մասնագիտական մանրամասներ։ «Ուրախ եմ, որ մեր երկրում նման բարդ վիրահատություն է կատարվել։ Անգելինան այս պահին գտնվում է հետվիրահատական բարդ շրջանում, որը հուսով եմ կհաղթահարի։ Առողջություն եմ ցանկանում նրան և կրկին անգամ շնորհակալություն բոլորին այս ամենը կյանքի կոչելու համար»,-գրել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր