Արցախում ընտրություններից 20 օր առաջ արդեն ընդգծվում են առաջատարները, այն քաղաքական ուժերը, որոնք հնարավորություն ունեն հավակնելու խորհրդարանական մանդատներին: Նախագահական ընտրությունների ֆավորիտները՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի հերոս Վիտալի Բալսանյանը և գործող ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը մյուս մրցակիցներից պոկում են իրականացրել, սակայն առաջին փուլում ընտրությունները ավարտելու հարցը շարունակում է մնալ օդում կախված: Խորհրդարանական ընտրությունների առումով հետաքրքրական է, որ նախագահական թեկնածուներին աջակցող քաղաքական ուժերն այդքան էլ մրցակցային ցուցակ չեն ներկայացրել:
Եթե Արայիկ Հարությունյանին սատարող Ազատ Հայրենիք կուսակցությունը հենց կուսակցության ղեկավարն է առաջնորդում, իսկ Վիտալի Բալասանյանին սատարող Արդարությունը կուսակցության ցանկը՝ գեներալ մայոր Բալասանյանը, ապա Մասիս Մայիլյանի դեպքում կուսակցության առաջին դեմքը ապաքաղաքական դեմք է՝ պահեստազորի սպա Գրիգորի Սահակյանը, ով մի քանի ամիս առաջ Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում պարտվել է և առանձնապես մեծ ճանաչում չունի:
Վերջինս ամիսներ առաջ կուսակցություն էր հիմնել, որը ևս անհասկանալի պայմաններում տապալվել էր: Ընտրությունների քարոզարշավը աստիճանաբար ակտիվ փուլ է մտնում, քարոզարշավի առումով ակտիվ են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ՀՅԴ-ն, Միասնական հայրենիք կուսակցությունները: Անկախ այն հանգամանքից, որ թեկնածուների հռետորաբանությունն աստիճանաբար կոշտանում է, ներքաղաքական իրավիճակն Արցախում շարունակում է հանգիստ մնալ:
Irakanum.am