00:00:00

Գործադիրի ղեկավարը պետք է 24 ժամ աշխատի, բայց աշխատելու փոխարեն գնում է մեկ ամսով բուկլետ բաժանելու. Շարմազանով

11:30, 10 մարտ 2020

Աշխարհում եւ մասնավորապես` մեր հարեւան երկրներում, կորոնավիրուսը տարածվում է, վերջին երկու օրերին նավթի գների անկումը ռեկորդային է՝ 91թ.-ից սկսած, Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներ է նախաձեռնում, իսկ ի՞նչ է ՀՀ կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա, մասնավորապես, գրել է. «Կորոնավիրուսը, նավթի գների ռեկորդային անկումը, ադրբեջանական դիվերսիան սահմանին ու Փաշինյանի արձակուրդ գնալը Հայաստանի իշխանությունը շարունակում է վարել ջայլամային քաղաքականություն: Աշխարհում եւ մասնավորապես` մեր հարեւան երկրներում, կորոնավիրուսը տարածվում է, վերջին երկու օրերին նավթի գների անկումը ռեկորդային է՝ 91թ.-ից սկսած, Ադրբեջանը դիվերսիոն հարձակումներ է նախաձեռնում, իսկ ի՞նչ է ՀՀ կառավարությունը: Բոլոր գրված ու չգրված օրենքներով գործադիրի ղեկավարը պետք է 24 ժամ աշխատի, քանի որ տնտեսական, առողջապահական եւ անվտանգային միջավայրը խիստ մտահոգիչ միտումներ ունի, բայց աշխատելու փոխարեն վարչապետը մեկնում է արձակուրդ ու գնում մեկ ամսով բուկլետ բաժանելու: Հ.Գ. ... խելքին զոռ տալով է հիմա ամեն բան, հիմարն էլ իմաստուն է կարծում իրան, խելքի աշեցեք...»։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր