00:00:00

ՀՀ քաղաքացի Փաշինյանն ունի՞ իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով. Ռուբեն Մելիքյան

11:22, 10 մարտ 2020

Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը։ Նա, մասնավորապես, գրել է. ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ՝ ՕԴՈՒՄ, ՋՐՈՒՄ ԹԵ ՑԱՄԱՔՈՒՄ Այսօրվանից Նիկոլ Փաշինյանը արձակուրդում է եւ իր հայտարարության համաձայն՝ զբաղվելու է քարոզչությամբ։ Հարց. ունի՞ ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։ Ակնհայտ է, որ ՈՉ, քանի որ այդ միջոցից եւ առհասարակ ներքին ավիացիայից օգտվելու հնարավորություն «ՈՉ»-ը չունի։ ՀԳ. Ամեն դեպքում՝ բարի թռիչք։ ՀՀԳ. Հարգելի՛ իմքայլականներ, ե՞րբ եք պատրաստվում Ո՛Չ ասել ամենօրյա ռեժիմով օրենքի ոտնահարմանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր