00:00:00

Հայտնի է Խաչիկ Ասրյանի հանրահավաքի օրը, որով Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ է անելու

00:07, 10 մարտ 2020

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում: Նա ապրիլի 2-ին և 3-ին «բրոնյա» է արել Ազատության հրապարակը հանրահավքների համար: Իսկ ահա հանրահավաքից հետո նախատեսվում է քայլերթ Ազատության հրապարակ – Թումանյան փողոց – Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Թումանյան փողոց - Ազատության հրապարակ երթուղով: Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից: Հիշեցնենք, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը պահանջագիր-վերջնագիր է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ժամկետ տվել մինչեւ ապրիլի 7-ը: Նա նշել է, որ եթե մինչեւ այդ ժամկետը Նիկոլ Փաշինյանի կողմից դրական պատասխան չլինի, ինքն անձամբ սկսելու եւ ղեկավարելու է «հայ ժողովրդի հրապարակային բազմահազարանոց ճշմարիտ եւ արդար պայքարը՝ հեռացնելով Փաշինյան Նիկոլին Հայաստանի վարչապետի պաշտոնից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր