00:00:00

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զոր­քերի ծառայության վարչության պետը հավաք- խորհրդակցություն է անցկացրել

23:41, 09 մարտ 2020

Զինված ուժերի զինծառայողների ծառայության պայմաններն առավել անվտանգ դարձնելու, ոչ մարտական կորուստները բացառելու և մարտական կորուստները նվազագույնի հասցնելու հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի զոր­քերի ծառայության վարչության պետի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Հավաքին մասնակցել են զորամասերի հրամանատարներ, զորամիա­վորումների շտաբերի պետեր, ԳՇ զորքերի ծառայության, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունների սպաներ, ՊՆ ռազմական ոստիկանության և ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, տեսադիտարկման համա­կարգերի ներդրման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման հետ կապված խնդիրներ, առաջարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր