00:00:00

ՀՀ վարչապետը վաղվանից արձակուրդ է վերցնում «Այո»- քարոզարշավին ամբողջությամբ ներգրավվելու համար

21:52, 09 մարտ 2020

Սիրելի հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում եւ ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին: Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։ Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։ Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։ Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում։ Վաղվա վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։ Բոլոր տեղացիներին հրավիրում եմ՝ սիրով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր