00:00:00

ՎԵՏՕ-ն Ջորջ Սորոսի հայտարարության վերաբերյալ հարցեր է ուղղել ԱԱԾ-ին

17:58, 09 մարտ 2020

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը ֆեյսբուքն էջում հարցեր է հասցեագրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին։ Հարցման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Մարտիրոսյան, Ս/թ մարտի 4-ին “Financial Times” պարբերականում օլիգարխ Ջորջ Սորոսը հոդված է հրապարակել, որում կոչ է արել աջակցել Թուրքիային նշելով. «Եվրոպան պետք է ամրապնդի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը Պուտինի հետ բանակցություններում»։ Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանների ցանցը միշտ անվերապահ կատարել է իր տիրոջ հրահանգները եւ այս պարագայում եւս, ամենայն հավանականությամբ, հետեւելու է օլիգարխ Սորոսի հանձնարարականին՝ Թուրքիային աջակցելու հարցում՝ պահանջում ենք պատասխանել հետեւյալ հարցերին. 1. Արդյո՞ք Թուրքիային աջակցելը բխում է ՀՀ ազգային անվտանգությունից: 2. Արդյո՞ք ԱԱԾ-ն ձեռնարկում է քայլեր՝ չեզոքացնելու օտարերկրյա գործակալական ցանցի ազդեցությունը Թուրքիային աջակցելու գործում՝ հաշվի առնելով, որ օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանները տիրապետում են մեծաքանակ մեդիառեսուրսի եւ փողի դիմաց ստի, կեղծիքի արշավի հարուստ փորձ ունեն: Կանխավ շնորհակալություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր