00:00:00

Ռոբերտ Քոչարյանը դեռևս «Էրեբունի» ԲԿ-ում է․ Լևոն Քոչարյանը երեկ տեսակցել է նրան

16:32, 09 մարտ 2020

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը նախ տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, ապա նաև «Էրեբունի» ԲԿ։ «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը Factor.am-ին ասաց, որ կախված պացիենտի վիճակից պարզ կլինի, թե նա քանի օր կմնա հիվանդանոցում: Թե ինչ գանգատներ ունի պարոն Քոչարյանը բժիշկը չմանրամասնեց։ Մենք կապ հաստատեցինք նաև երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ Քոչարյանի համար ստացիոնար բուժում է նշանակվել և մոտ օրերս պետք է բուժում ստանա, թե քանի օր՝ հստակ չգիտեր։ Սողոմանյանը նաև ասաց, որ Քոչարյանի մոտ ճնշման կտրուկ տատանում է գրանցվել, այլ ախտորոշման մասին տեղեկություն չունի։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն էլ, Factor.am-ին փոխանցեց, որ երեկ է այցելել հորը, թե ինչ խնդիր կա, պարզ կլինի այսօր։ Այլ մանրամասների նա ևս չէր տիրապետում։ factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր