00:00:00

Ռոբերտ Քոչարյանն «Էրեբունի» բ/կ-ում է, նշանակվել է ստացիոնար բուժում. փաստաբան

12:50, 09 մարտ 2020

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ուշ երեկոյան տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, այնուհետ էլ, բժիշկների խորհրդով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց նախկին նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ «Նշանակվել է ստացիոնար բուժում։ Որոշակի բուժզննություններ, ստուգումներ պետք է անցնի պարոն Քոչարյանը, մի քանի օր, հավանաբար, ստացիոնար բուժման տակ կգտնվի», - ասել է փաստաբանը՝ չմանրամասնելով, թե ինչ առողջական խնդիրներ ունի նախկին նախագահը։ Իսկ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն «Ազատությանը» հայտնեց, որ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման հետևանքով է Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել հիվանդանոց։ Ազատություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր