00:00:00

150 հազար դոլար՝ «Այո»-ի քարոզարշավին. որքան գումար են ծախսելու իշխանությունները

10:27, 09 մարտ 2020

Փետրվարի 17-ից մեկնարկել է ապրիլի հինգին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: «Այո»-ի շտաբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակտիվ քարոզարշավը մի քանի օր է արդեն սկսել է: «Ոչ»-ի շտաբից հայտնել են, որ իրենք ակտիվ քարոզարշավ չեն իրականացնելու, հիմնականում վերահսկելու են ընտրատեղամասերում: Irakanum.am-ին հայտնի է դարձել, թե այս ընթացքում «Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմերը որքան գումար են նախատեսել ծախսել քարոզարշավի համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փոխանցված փաստաթղթերից տեղեկացանք, որ մարտի երեքի դրությամբ «Այո» քարոզչական հիմնադրամ մուտքագրվել է 72 մլն դրամ: Սա համարժեք է 150 հազար ԱՄՆ դոլարի: Իսկ «Ոչ»-ի կողմը նույն ժամանակահատվածի դրույթամբ նախատեսել է առայժմ ծախսել կես միլիոն դրամ: Նշենք, որ այս թվերը ենթակա են փոփոխման: Նշենք, որ «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերի հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվում է յուրաքանչյուր երեք օրը մեկ: Միաժամանակ նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզչության համար իրականացրած դրամահավաքի ժամանակ հավաքել էր 205 միլիոն դրամ: 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ իշխող ուժը ծախսել էր 275 մլն դրամ: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կավարտվի ապրիլի 3-ին: Եթե ընտրողների գրեկշիռ մասը փոփոխություններին «Այո» ասի, ապա ՍԴ դատավորներից յոթի լիազորությունները կդադարեցվեն: Նրանց թվում է նաեւ նախագահ Հրայր Թովմասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր