00:00:00

Անգելինայի՝ ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է

09:51, 09 մարտ 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեսբուքի իր էջում տեղեկացրել է․ «Անգելինայի՝ ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։ Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։ Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ նախարարը տեղեկացրել էր, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը։ «Մնացած 30.000$-ը իմ հրամանով կտրվի պետական բյուջեից»,- հայտնել էր նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր