00:00:00

Իկարդին կարող է լքել ՊՍԺ-ն՝ Նեյմարի և Մբապեի հետ վատ հարաբերությունների պատճառով

04:06, 08 մարտ 2020 Սպորտ

Հարձակվող Մաուրո Իկարդին կարող է հեռանալ ՊՍԺ-ից՝ թիմի առաջատարների հետ բարդ հարաբերությունների պատճառով: Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը՝ հղելով L’Equipe-ին, Իկարդին վատ հարաբերություններ ունի ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի հետ: Նշվում է, որ Իկարդին իրեն մեկուսացված է զգում և կարծում է, որ թիմակիցներն անտեսում են իրեն: Արգենտինացին կարծում է, որ խաղընկերներն իրեն փոխանցումներ չեն կատարում, երբ նա դաշտ է մտնում:
Ակումբը տեղյակ է իրավիճակից, ուստի ՊՍԺ-ն կարող է հրաժարվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերից» գնել Իկարդիին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր