00:00:00

«Կարեւոր տեղեկատվություն»

14:56, 07 մարտ 2020

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԸ (դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 26.03.2020թ. է) Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ հասցեով (սեփականատերը հանել է հաշվառումից կամ հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով), քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով. մինչև 26.03.2020թ.անձը կարող է դիմել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի հասցեն: Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, անձը ընդգրկվում է քվեարկության օրը ՀՀ-ում գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք: ___________________________________________________
Հ.Գ. Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ում հաշվառում չունեցող անձինք մեծամասամբ բնակվում են ՀՀ-ից դուս, տեղեկացնում ենք, որ դիմումը կարող է ներկայացվել նաև՝ --լիազորված անձի միջոցով, --լիազորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում. --լիազորագիրը կարող է ուղարկվել լիազորողին նաև էլեկտրոնային կապի միջոցներով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր