00:00:00

Դատախազությունը չի ստացել փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կասկածյալին ազատ արձակելու որոշումը

14:14, 07 մարտ 2020

 Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով դատական նիստին դատախազն առարկել է Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Դատախազը դատական նիստին առարկել է գրավի միջնորդությանը։ Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և կիրառել գրավ։ Դատական ակտը դեռևս չենք ստացել, ստանալուց հետո կքննարկեն բողոքարկելու հարցը»,- ասաց Խաչատրյանը:
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը Պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել, որի հետևանքով Մխիթարյանը շուրջ 6 ամիս գտնվում է կոմայի մեջ: Հարուցված քրեական գործի շրջանակներում  մեղադրանք էր առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականին Հարություն Գրիգորյանին և նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկուսն էլ կալանավորվել էին, սակայն հետագայում Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել Զավեն Գրիգորյանին ազատ  արձակվել 1,5 միլիոն գրավի դիմաց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր