00:00:00

Երևանի մետրոպոլիտենը 39 տարեկան է

12:28, 07 մարտ 2020

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի աշխատակիցներին՝ 39-ամյակի առթիվ։ «Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը`«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ն այսօր 39 տարեկան է։ Մետրոպոլիտենի սիրելի՛ աշխատակիցներ, այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Ձեր առաքելությունն ու դերը։ Ձեր փութաջան աշխատանքի շնորհիվ է,որ մենք ամեն օր արագ,անխափան ու անվտանգ տեղափոխում ենք տասնյակ հազարավոր ուղևորների։ Մետրոպոլիտենի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա կապակցությամբ, և ցանկանում որպեսզի բարությունն, ազնվությունն ու լավատեսությունը լինեն մեր մշտական ուղեկիցը: Շնորհակալություն այն ժամանակի համար, որ անշահախնդրորեն նվիրում եք Ձեր աշխատանքին, քանզի դուք եք Մետրոպոլիտենի հաջողությունները կերտողները և ծառացած դժվարությունները հաղթահարելու աջակիցները: Շնորհավորելով տոնական այս օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, քաջառողջություն և նոր ձեռքբերումներ Ձեր շնորհակալ աշխատանքում, իսկ մեր սիրելի ուղևորներն՝ արագ ,անվտանգ ու անխափան երթևեկություն»,- ասված է ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր