00:00:00

Ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղերձը Գարնան և գեղեցկության տոնի առթիվ

12:16, 07 մարտ 2020

Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին՝ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ: Դուք, տղամարդկանց հավասար, արհեստավարժ նվիրումով կատարում եք ձեր մասնագիտական ու մարդկային պարտքը՝ ծառայել օրենքին ու քաղաքացուն, պահպանել օրինականությունն ու արդարությունը: Սիրելի՛ կանայք, կոչմանն ու առաքելությանը անմնացորդ ծառայելու հետ՝ դուք ընտանիքի հիմնասյունն ու պահապանն եք, երեխաների դաստիարակության երաշխավորը, արժանապատիվ ապագայի հավատավորն ու արարողը: Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք օրինակելի ճանապարհ են անցել և այսօր էլ երիտասարդ ոստիկաններին են փոխանցում իրենց փորձը, իրենց հավատարմությունը մեր գործին: Շնորհավորանքներս եմ հղում Արցախի Հանրապետության մեր գործընկերուհիներին և մաղթում խաղաղ ծառայություն ու երջանկություն: Շնորհավորում եմ ոստիկանների կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին, որոնք հուսալի թիկունք են օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Խաղաղություն բոլորիդ ընտանիքներին: Երջանկություն ձեզ, սիրելի՛ կանայք: ;՛ Արման ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր