00:00:00

Կորոնավիրուսն ամռանը չի անհետանա․ ԱՀԿ

10:35, 07 մարտ 2020

COVID-19 կորոնավիրուսն ամռանը չի անհետանա, այդ իսկ պատճառով, հնարավոր է, Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերն անցկացվեն առանց հանդիսատեսի։ Այս մասին հայտում է The New York Times-ը։

«Մեզ դեռևս հայտնի չէ, թե ինչպիսին կլինի վիրուսի ակտիվությունն ու դինամիկան կլիմայական տարբեր պայմաններում։ Մենք պետք է խոստովանենք, որ վիրուսը կարող է պահպանել տարածվելու ունակությունը»,-հայտարարել է ԱՀԿ առողջապահական ոլորտի արտակարգ իրավիճակների հարցերով ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։ Դրա հետ կապված՝ ԱՀԿ-ն քննարկել է Օլիմպիական խաղերն առանց հանդիսատեսի անցկացնելու հնարավորությունը։ Այդ դեպքում տոմսերի արժեքի հատուցումը կազմակերպիչներին կարող է արժենալ մոտ 850 մլն դոլար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր