00:00:00

Գյումրիում դաժան ծեծի ենթարկված երեխան մինչ այժմ այցելու չի ունեցել․ Զ․ Բաթոյան

23:41, 06 մարտ 2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այցելել է Գյումրիից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխային․ «Քիչ առաջ այցելեցի Գյումրիից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխային, որը ընտանեկան բռնության է ենթարկվել, կորցրել է մորը և պայքարում է կյանքի համար: Հերթապահ բժշկի խոսքով` երեխայի վիճակը ծանր է, բայց կայուն: Շնչառական սարքեր են միացված, բայց շնչում է ինքնուրույն: Բժշկուհին վստահեցրեց, որ այս պահին որևէ հավելյալ միջոցի կարիք չկա: Իմ հարցին, թե ունե՞ն արդյոք հոգեբան, հավաստիացրեց, որ ունեն և հենց որ երեխան շոկային վիճակից դուրս գա, կստանա նաև հոգեբանական աջակցություն: Հիշեցնեմ, որ երեխան նախկինում չի հանդիսացել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ որևէ գիշերօթիկի հաստատության սան, բայց բուժանձնակազմը հաստատեց, որ մինչ այժմ այցելու չի ունեցել: Նախարարությունը, ինչպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մյուս բոլոր երեխաների դեպքում, բոլոր իրավասու կառույցների հետ համագործակցությամբ կապահովի աղջկա խնամքի կազմակերպումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր