00:00:00

Այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում․ Փաշինյանն անդրադարձել է մետրոյի դեպքին

23:11, 06 մարտ 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ կիսվելով տեսանյութով, որում երեւում է, որ երբ Փաշինյանը մետրոյում բուկլետներ էր բաժանում, երիտասարդ մի աղջիկ պատռել էր այն ու նետել վարչապետի վրա․ «Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։ Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եւ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով։)»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր